Գրաց՝ բազմալեզու և բազմամշակութային քաղաք

Sie sehen diese Seite über das multikulturelle und -sprachliche Graz auf Armenisch.

Գրացը ունի հարուստ և բազմաբովանդակային պատմություն: Մուռ գետի ափին գտնվող զառիվայր ժայռի՝ Շլոսբերգ սարի ապաստանության տակ, մարդիկ բնակվել են հին ժամանակներից: Արաջին բնակությունը հաստատվել է “պղնդյան” դարում` մոտ հինգ հազար տարի արաջ (3000 մթա), ինչը հաստատել են Գրացի հենց կենտրոնում՝ Շլոսբերգ սարի գոքին, գտած հետքերը:

Այսօր Գրացը Շտիրիա ֆեդերալ հողի մայրաքաղաքն է և իր բնակչության քանակությամբ (292 000) Ավստրիայի երկրորդ քաղաքը: Գրացը Ավստրիայի հարավ-արևելքի առավելագույն նշանակելի տնտեսական կենտրոնն է, որտեղ  գտնվում են համաշխարհային նշանակություն ունեցող ձերնարկություններ: Իր աշխարհագրական դիրքի շնորհիվ այն հանդիսանում է միջանցք դեպի 50 միլլիոնանոց հարավ-արևելյան Եվրոպա: Գրացի բնակիչները ունեն բարձր կրթական մակարդակ. մոտ մեկ քառորդ մասն ավարտում է որևէ բարձրագույն ուսումնական հաստատություն: Գրացը շատ հանգիստ,  ապահով և բարձր կենսամակարդակ ունեցող քաղաք է: Գրացում բնակչությունը օգտվում է որակյալ բժշկական սպասարկումից, ինչպես նաև քաղաքը հարուստ է հիանալի բնակավայրերով :

Բազմալեզու ծագում. Գրաց անվանումը ծագում է սլավոնական «գրադեց» բառից և նշանակում է փոքր ամրոց: 6-ից մինչև 8-րդ դարերում այստեղ ապրում էին սլավոններ, 8-րդ դարից սկսած այս տարածքում սկսեցին բնակվել բավարյացիներն ու ֆրանկերը, որոնք քրիստոնեացրեցին և միավորեցին այստեղ բնակվող սլավոններին:

Գրացն արաջին անգամ վավերագրվել է 1128 թ.: Երկուսուկես դար անց՝ 1379 թվականից  մինչև 1619 թվականը Գրացը հանդիսանում էր Հաբսբուրգերական կայսրության նստավայրը: Հետագայում քաղաքն իր բնութագիր տեսքը ստանում է իտալացի ճարտարապետների շնորհիվ: Ռենեսանսի ոճով Շլոսբերգ սարին կառուցվում է մի զորեղ ամրոց, որն աննվաճ է մնում բազմակի թշնամական հարձակումների ընթացքում, սակայն ավիրվում է 1809 թ. նապոլեոնական պատերազմերի արդյունքում: Այնուամենայնիվ, Գրացի բնակիչներին հաջողվում է միջոցներ հայթայթել և փրկել Շլոսբերգի զանգակատունն ու ժամատունը, որոնք այսօր Գրաց քաղաքի կարևորագույն խորհրդանիշներն են:

Բազմամշակութային ավանդույթը. Գրացում իրար են հանդիպում բազմակի եվրոպական մշակույթներ՝ ռոմանական, սլավոնական, հունգարական և իհարկե ալպին-գերմանական: Այս ամենը իր յուրահատուկ հետքն է թողել քաղաքի արտաքին տեսքի վրա: Զբոսնելով քաղաքի հին կենտրոնով` կողք-կողքի կհանդիպեք Գոտիկայի, Ռենեսանսի, Բարոկի, Պատմականության, Արտ-Նովո դարաշրջանների շինությունների: Այս եզակի ճարտարապետական հակադրության և միաժամանակ ներդաշնակության շնորհիվ, ինչի պահմանումը հաշվի է առնվում նաև ժամանակակից շինություններ կառուցելիս, UNESCO-ն Գրացի հին կենտրոնը գրանցեց մշակութային ժառանգության ցուցակում: Այս բազմադարյա, բազմամշակութային ավանդույթը Գրացի քաղաքական և մշակութային ինքնագիտակցության կարևոր բաղադրամասն է: Այսօր Գրացը բեմ է հանդիսանում բազմաթիվ միջազգային, միջմշակութային և միջկրոնական հանդիպումների համար: 2001 թ. Գրացը ՄԱԿ-ի կողմից Եվրոպայում արաջինն է  հայտարարվել  մարդու իրավունքների մայրաքաղաք և 2003 թվ-ին դարձել է Եվրոպայի՝ մշակութային մայրաքաղաք:

Օտար լեզուների մեծ ընտրանի. Գրացում օտար լեզուները մեծ դեր են խաղում: Այստեղ է գտնվում Եվրոպական Խորհրդի կողմից հիմնադրված Օտար Լեզուների Կենտրոնն (ECML), որը աջակցում է անդամ-երկրներին օտար լեզուների դասվանդմանն և տարածման մեթոդներ մշակելու խնդրում: Գրացում խոսում են ավելի քան 150 լոզուներով : Տեղական դպրոցներում դասավանդվում է 15 լեզու, իսկ օտար ծագում ունեցող երեխաները կարող են այցելել մայրենի լեզվի դասերին՝ ներկա պահին 17 լեզուներով: Գրացի Կարլ-Ֆրանցի համալսարանում դասավանդվում է 12 լեզու՝ թարգմանչական, անգլերեն լեզվի, ռոմանական և սլավոնական լեզուների բաժիններում: Կարլ-Ֆրանցի համալսարանի օտար լեզուների կենտրոնը՝ Treffpunkt Sprachen, նույնպես արաջարկում է օտար լեզուների դասավանդման լայն ընտրանի: Օտար լեզուների զարգացմանը նպաստում են նաև  Գրացի երկու մանկավարժական ինստիտուտները և Գրացի Երկլեզվանի Դպրոցը (GIBS) : Գրացում գտնվող Լեզուների Կոմպետենցիայի Կենտրոնում (ÖSZ) մշակվում են ծրագրեր օտար լեզուների դասավանդման և ուսուցման բնագավառում:

Übersetzung: Susanna Yeghoyan